ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը միջազգային ավիափոխադրումների ոլորտում սահմանափակումների ֆոնին արտադրական բեռի նվազման պատճառով և որպես հակաճգնաժամային միջոցառումների մշակված համալիրի մաս, դադարեցրել է 3–րդ թռիչքուղու, E և D տերմինալների շահագործումը։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Այս փուլում հիմնական խնդիրն է առավելագույնս պահպանել ընկերության արտադրական ներուժը՝ ներկա պայմաններում անխափան, կանոնավոր աշխատանք ապահովելու համար, իսկ հետագայում ապահովել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերականգնումն ու հետագա աճը։
Ըստ հաղորդագրության` օդանավակայանի հավասարակշռված շահագործումը պահպանելու համար «Շերեմետևոյի» ղեկավարությունը մի շարք որոշումներ է կայացրել։ Մասնավորապես կասեցվել են ներդրումային ծրագրերը, զգալիորեն նվազեցվել է ոչ արտադրական բոլոր ծախսերը, այլև վերաբաշխվել են արտադրական ռեսուրսները և օպտիմալացվել են տեխնոլոգիական գործընթացները` E տերմինալը, D տերմինալը (մարտի 15-ից) և 3–րդ թռիչքուղին ժամանակավորապես հանվել են շահագործումից, մինչև ուղևորափոխադրումների ծավալի և թռիչք-վայրէջքի աշխատանքների ինտենսիվության վերականգնումը։