Հայ 2 ֆուտբոլիստի գոլերը հայտնվել են ՌԴ-ի Պրեմիեր լիգայի վերջին տուրի լավագույն հնգյակում

Սպերցյանը դուբլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի Մոսկվայի «Սպարտակի» դարպասին խփած գոլը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի լավագույն հնգյակում
Տուրի լավագույն հնգյակում է նաև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գոլը Տուլայի «Արսենալի» դարպասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Կրասնոդարի» և «Սպարտակի» միջև հանդիպումն ավարտվել է կրասնոդարցիների հաղթանակով (2:1): Երկու գոլերն էլ խփել է Սպերցյանը՝ 5-րդ րոպեին տուգանայինից և 86 - րդ րոպեին՝ 11 մետրանոցից ։
«Կրասնոդարը» 35 միավորով 5-րդ տեղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: