Ադրբեջանում տղամարդ է կալանավորվել ՀՀ հատուկ ծառայությունների հետ աշխատելու կասկածանքով

Էմիլ Մամեդովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է 41-ամյա քաղաքացի Էմիլ Մամեդով Ռամիզօղլուին։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik-ը:
Նշվում է, որ Էմիլ Մամեդովը երրորդ երկրի տարածքում հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և գումարի դիմաց գաղտնի համագործակցություն սկսել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրան հանձնարարվել է տեղեկություններ հավաքել, որոնք կարող էին օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության: Մամեդովը պահպանել է շփումների գաղտնիության և գաղտնազերծման կանոնները, որոնք սահմանել են Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
44–օրյային առնչվող 3 քրգործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով. Աբրահամյան
Նա կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Քննչական-օպերատիվ միջոցառումները շարունակվում են:
ԱԱԾ–ն հերթական գործակալական ցանցն է բացահայտել. պատերազմից առաջ տեղեկություն են հայտնել