Զինծառայող Դավիթ Հարությունյանը զոհվել է Ուկրաինայում՝ փրկելով ընկերոջը

Մոմեր
Հայազգի զինվորը մահացու վնասվածք է ստացել, երբ փորձել է փրկել գիտակցությունը կորցրած ընկերոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել։ Բուրյաթիայում ծնված Դավիթ Հարությունյանը մահացել է՝ փրկելով ընկերոջը։
Ըստ Infpol.ru–ի` մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային-մարտավարական խմբի շարասյան կազմում ծավալման բնագիծ դուրս գալու առաջադրանք է ստացել։ Բնակավայրով անցնելիս շարասյունը հայտնվել է հակառակորդի հրետանու գնդակոծության տակ, ինչի հետևանքով ինքնագնաց հրետանային կայանքը խոցվել է և կորցրել ընթացքը:
Հարությունյանն արագ կողմնորոշվել է և մարտական մեքենայի հրամանատարությունն իր վրա վերցրել։ Պարզելով, որ մեխանիկ-վարորդը կորցրել է գիտակցությունը` նա ընկերոջը դուրս է բերել մեքենայից և թաքստոց տարել։ Ճանապարհին Դավիթը թիկունքից մի քանի բեկորային վնասվածքներ է ստացել, որոնք մահացու են եղել։
Շարքային Հարությունյանը խիզախության ու անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով:
Ուկրաինայում զոհվել է ՌԴ ԶՈւ–ի հայ զինծառայող Հակոբ Ղազարյանը. լուսանկար