Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներն այս պահին դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիք, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության որոշ մարզերում (բացառությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի) ձյուն է տեղում: Իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։