ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել Կա-52–ի հարվածները ուկրաինական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ

Կադրերում երևում է, թե ինչպես է Կա-52-ն իր 30 միլիմետրանոց ավիացիոն թնդանոթից ճշգրիտ հարվածներով ոչնչացնում ռազմական բեռնատարը և 122 մմ տրամաչափի «Ակացիա» հաուբիցը։
Sputnik
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Կա-52 ուղղաթիռները հարվածում են ուկրաինական զորքերի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ։
«ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռները օդային հարված են հասցրել՝ ոչնչացնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական տեխնիկան և կենդանի ուժը: Ուկրաինայի ԶՈւ–ի 122 մմ ինքնագնաց հրետանու կրակակետը նույնպես ոչնչացվել է»,- հայտնել են նախարարությունից։
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը, որոնք գործում են զույգերով, օդային հրթիռներ են արձակել ցամաքային թիրախների ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։