Խուլիգանություն է. Պեսկովը` «Время»–ի եթերում Առաջին ալիքի աշխատակցի պահվածքի մասին

Եթերում հայտնվելուց հետո կնոջը բերման են ենթարկել։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Время» հաղորդաշարի եթերում հայտնված կնոջ պահվածքը խուլիգանություն է անվանել։
Նախօրեին «Время» հաղորդաշարի ուղիղ եթերի ժամանակ Առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյաննիկովան դուրս է վազել տաղավար և ցուցադրել «Ոչ պատերազմին» պաստառը։
«Հեռուստաալիքը և համապատասխան մարդիկ դրանով զբաղվում են։ Դա մեր օրակարգի հարցը չէ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների հարցին, որոնք խնդրել էին մեկնաբանել Առաջին ալիքի աշխատակցի գործողությունները։
Այն հարցին, թե արդյոք Օվսյաննիկովայի դեմ այժմ նյութեր են պատրաստվում ապատեղեկատվություն տարածելու մասին հոդվածով (այդ դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված), Պեսկովը պատասխանել է, որ կան որոշակի գերատեսչություններ, մարմիններ, որոնք դրանով զբաղվում են։
«Ցանկացած հեռուստաալիքի համար սա հատուկ հարթություն է և հատուկ պատասխանատվություն նրանց համար, ովքեր աշխատում են այնտեղ: Այստեղ «բոլորի համար» բառը հազիվ թե տեղին լինի»,–ընդգծել է Պեսկովը։
Բնութագրելով Առաջին ալիքի գործունեությունը, Պեսկովն ասել է, որ դա որակյալ, ժամանակից, շատ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվական բրենդ է։
Նշենք, որ մինչ եթերում հայտնվելը Օվսյաննիկովան տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ դատապարտում է ուկրաինական պատերազմը և նշում, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։ Դեպքից մի քանի ժամ անց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան։
Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օվսյաննիկովան այս սադրանքի համար, որն արել է` օգտվելով իր պաշտոնական դիրքից, կարող է ենթարկվել ոչ միայն կարգապահական, այլև քրեական պատասխանատվության։
Ռուսաստանի քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածով (ՌԴ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը):