Գյումրու Առաջին ատյանի դատարանի հարակից շենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Մասնագիտական խումբն բիզնես–կենտրոնում պայթուցիկ նյութ չի հայտնաբերել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Գյումրու Առաջին ատյանի դատարանի հարակից շենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը։
Քիչ առաջ ավարտվել են Գյումրու «Մագնոն» բիզնես–կենտրում որոնման աշխատանքները: Մասնագիտական խումբն այնտեղ պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերել:
Ինչպես արդեն հայտնել էինք Գյումրու արտակարգ իրավիճակների ծառայությունն այսօր ահազանգէստացել, որԳյումրու Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «ՄԱԳՆՈՆ» բիզնես–կենտրոնի շենքում ռումբ է տեղադրված։ Այդ տարածքում է գտնվում նաև Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։
Ռումբի տեղադրման ահազանգի պատճառով սահմաններում Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել էին բոլորնիստերը, տարհանվել էին ինչպես դատարանի, այնպես էլ դատարանին հարակից այլ հաստատությունների աշխատակիցները: