Ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը մահացել է հիվանդանոցում

Վթար, արխիվային լուսանկար
Փրկարարները վարորդին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 19:20-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:
Ավտովթար Արագածոտնի մարզում. «Mercedes»–ի վարորդը տեղում մահացել է
Փրկարարները Վ․ Մ․-ին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ռ․ Գ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ Վ․ Մ․-ն մահացել է, իսկ Ռ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Վթար Երևանում. ավտոմեքենայում միայն անչափահասներ են եղել