Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Մարիուպոլի արվարձանում գտնվող բոլոր կրակակետերը

Մարիուպոլ
Ռուսական զորքերի հաջող գործողությունը թույլ է տվել հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ մարտական գործողությունների ընթացքում ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է ուկրաինացի ուժայինների գրեթե բոլոր կրակակետերը Մարիուպոլի արվարձանում:
«Այսօր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումների արդյունավետ գործողությունների արդյունքում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների աջակցությամբ կետ առ կետ ոչնչացվել են գրեթե բոլոր կրակակետերը, որոնք կահավորել են նեոնացիստները Մարիուպոլի արվարձանային շրջաններում», - ասել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ քաղաքի ապաշրջափակման հաջող գործողությունը թույլ է տվել այսօր ժամը 15-ից հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար և ձեռնամուխ լինել բնակչության զանգվածային տարհանմանը։
Ռուսական հրամանատարությունը կարողացել է մարդասիրական բեռով ավտոշարասյուներ ուղարկել։ Առաջին շարասյունն արդեն հասել է Մարիուպոլ և 450 տոննա դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր և պարենամթերք հասցրել, այդ թվում՝ մանկական սնունդ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
Պուտինը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա. Պեսկով