Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված մի խումբ դեսպանների

Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանն ընդունել է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին (14 մարտի, 2022թ). Երևան
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին և այդ հարցում կարևորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: