ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է մոտ 4 հազար ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ ամփոփագիրը

ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով
Մեկ օրում օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի 187 օբյեկտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել Է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3 920 օբյեկտ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է 143 անօդաչու թռչող սարք, 1267 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 124 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 457 զենք և ականանետ, ինչպես նաև 1028 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Մարտի 14-ի գիշերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2»: Կոնաշենկովի խոսքով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի 187 օբյեկտ։
Ներկայում ԼԺՀ-ի զորքերը, որոնք ավելի վաղ շրջափակել էին Սևերոդոնեցկը արևելյան և հարավային կողմից, ազգայնականների դեմ մարտեր են մղում քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասերում:
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով առաջխաղացումը Ուկրաինայում, հասել են Վոդյանոյե, Սլադկոյե, Ստեպնոյե, Տարամչուկ և Սլավնոյե բնակավայրերի սահմանին: Ընդհանուր առմամբ, մեկ օրում առաջխաղացումը կազմել է 11 կմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։