ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ուկրաինական բանակի զինամթերքով պահեստները. տեսանյութ

Sputnik
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհայիններն ուկրաինական բանակի զինամթերքով պահեստներ են ոչնչացրել։ Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գրոհային ավիացիայի անձնակազմերը ոչնչացրել են ԶՈւ զինամթերքի պահեստը։ Ավիացիոն հարվածը հասցվել է հրթիռներով զինված մի քանի գրոհային Սու–25-ով»,– ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։