Նոր Նորք վարչական շրջանում երթևեկությունը կաթվածահար էր եղել. պատճառը «սխալ» անվադողերն են

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հատուկ քննարկվեց տեղացած ձյան պատճառով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանում տեղացած ձյան պատճառով այսօր առավոտից Նոր Նորք վարչական շրջանում երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
«Երևի թե ժողովուրդն արդեն անցել էին գարնանային անվադողերի, ու ձյունը խցանումների, վթարների պատճառ դարձավ»,– ասաց նա։
Քաղաքապետը նաև հետաքրքրվեց` ի՞նչ եղավ ոչ ճիշտ սեզոնային անվադողերով երթևեկելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագիծը։Հրաժեշտ խցանումներին ու «Գազելներին». Երևանում տրանսպորտի խնդիրն արմատական լուծում կստանա
Մարգարյանը հայտնեց, որ նախագիծը կա, կառավարությունում է, քննարկման փուլում։