Դոնեցկի բնակելի թաղամասն այսօր առավոտյան հրետակոծության է ենթարկվել ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Հրապարակված տեսագրությունում երևում է այն պահը, երբ հրթիռն ընկնում է բնակելի թաղամասում։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի վրա «Տոչկա-Ու»–ով հրետակոծությունն իրականացվել է Կրասնոարմեյսկի շրջանից։
Հրետակոծության հետևանքով զոհվել են 23 խաղաղ բնակիչ, ևս 28–ը ծանր վիրավորվել են, նրանց թվում երեխաներ կան։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ԴԺՀ 23 խաղաղ բնակիչների մահվան դեպքի առթիվ։