«Արսենալ 2022». պատերազմի մասնակիցները հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

ՊՆ ռազմական ոստիկանություն է հանձնվել 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ փամփուշտներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։
Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է զենք և զինամթերք
Նշվում է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը։ Դրա շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:
Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է զենք և զինամթերք
«Այսպես` կամավոր հանձնվել է 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:
Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է զենք և զինամթերք