«Վերին Լարսը» փակ է, Հայաստանում ճանապարհները դժվարանցանելի են, տեղ–տեղ բուք է․ԱԻՆ

«վերին Լարս». Արխիվային լուսանկար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Վերին Լարս» ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով), տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Նշվում է, որ ռուսական կողմում կուտակված է մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում (բուք), Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ձյուն կգա, կշարունակի ցրտել, քամին կուժգնանա. եղանակի տեսություն