ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Շիրակում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկն այրվել է, այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է մարտի 13-ին, ժամը 08:55-ին։ Հայտնել են, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» բեռնատար (վարորդ՝ Մ. Չ., ծնված 1992 թ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ, իսկ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1990 թ.) Գյումրի քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել՝ 09:26-ին։
Այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի: