ՌԴ ԱԻՆ–ը 2 օրում ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա և Դոնբաս

Բեռների հավաքումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով Բելգորոդի և Ռոստովի մարզերում, Ղրիմի Հանրապետությունում։
Sputnik
ՌԴ ԱԻՆ–ը երկու օրվա ընթացքում ավելի քան 330 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտություն իրեր է հասցրել Դոնբասի և Ուկրաինայի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Դոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնների 42 միավոր տեխնիկայով ՌԴ ԱԻՆ երեք շարասյուներով մարտի 11-ին և 12-ին ավելի քան 330 տոննա կշռով մարդասիրական օգնությամբ բեռը հասցվել է Ուկրաինայի և Դոնբասի շրջաններ, որտեղ առավել ծանր իրավիճակ է ստեղծվում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բեռների հավաքում իրականացվում է ամեն օր Բելգորոդի և Ռոստովի մարզերում, Ղրիմի Հանրապետությունում։
ԱԻՆ–ից ասել են, որ բեռների տեղափոխումը կատարվում է մարդասիրական բեռների մատակարարման միջազգային օրենսդրության համապատասխան։ Գերատեսչության տվյալներով` շարասյուների անվտանգ երթևեկն ապահովվում է ՌԴ ՊՆ–ի և Ռոսգվարդիայի աջակցությամբ։