ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր հանկարծամահ է եղել «Ագային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Տեղեկությունը հայտնվել է նրա ֆեյսբուքյան էջում` ընկերներն ու հարազատները ցավակցություն են հայտնել նրա անժամանակ մահվան կապակցությամբ։
Ամարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վաղը` մարտի 14–ին։
Նշենք, որ Ալեքսանդր Ամարյանն իր «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» միջոցով տարիներ շարունակ պայքարում էր աղանդների դեմ:
Դեռևս 2 տարի առաջ Ամարյանը խոսում էր ամերիկյան կենսալաբորատորիանների վտանգավորության մասին` ներկայացնելով դրանց քանակն ու գործելոճը տարածաշրջանի երկրներում։