Հայաստանը նոր նախագահ ունի․ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը` լուսանկարներով

Մարտի 13-ին, ժամը 13։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։
Sputnik
1 / 20

ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

2 / 20

ՀՀ 5–րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի մուտքը

3 / 20

Պատվո պահակախումբը` նախագահի երդմնակալության արարողությանը

4 / 20

Վահագն Խաչատուրյանը` բեմին

5 / 20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մասնակցում է Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը

6 / 20

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը

7 / 20

Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր

8 / 20

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` նախագահի երդմնակալությանը

9 / 20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը

10 / 20

Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

11 / 20

Ներս է բերվում 7–րդ դարի Աստվածաշունչը, որի վրա ձեռքը դնելով պետք է երդվի Խաչատուրյանը

12 / 20

ՀՀ 5–րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

13 / 20

ՀՀ 5–րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

14 / 20

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը

15 / 20

Ամենայն հայոց կաթողիկոսը` նախագահի երդմնակալությանը

16 / 20

Կաթողիկոսն օրհնում է նորընտիր նախագահին

17 / 20

ՀՀ 5–րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

18 / 20

Նորընտիր նախագահի ելույթը

19 / 20

Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Վահագն Խաչատուրյանին

20 / 20

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը

Այսօր` մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետության արդեն 5-րդ նախագահը ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում 8-րդ անգամ հանդիսավոր պայմաններում երդվեց ծառայել պետությանն ու ժողովրդին։
Ըստ ավանդույթի՝ նախագահը երդվեց Աստվածաշնչի ու Սահմանադրության մայր օրինակի վրա աջ ձեռքը դրած։
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։ Սա ՀՀ գործող Սահմանադրության պահանջն է։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։