ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում պարտվել է Կրասնոդարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայում կայացած խաղն ավարտվել է 2: 1 հաշվով` հօգուտ կրասնոդարցիների, որի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: 5-րդ րոպեին նա աչքի է ընկել տուգանային հարվածով, իսկ 86-րդ րոպեին իրացրել է 11 մետրանոց հարվածը: «Սպարտակի» կազմում գոլի հեղիինակ է դարձել Կուինսի Պրոմեսը (38, 11մ):
Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 35 միավորով 5-րդ տեղում է, «Սպարտակը» 26 միավորով 9-րդն է: