Ձյուն կգա, կշարունակի ցրտել, քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-7 մ/վ արագությամբ, այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արարատյան դաշտում բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. ՀՄԿ–ի հորդորը
Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: