125 աշակերտի մասնակցությամբ ակցիա Երևանում՝ Եղիշե Չարենցի ծննդյան առթիվ

Sputnik
Մեծանուն բանաստեղծի հոբելյանի օրը դպրոցականները Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հանդիսավոր երթով գնում են դեպի Չարենցի հուշարձան։
Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ Երևանում հետաքրքիր ակցիա է տեղի ունենում։
125 դպրոցականներ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հանդիսավոր երթով գնում են դեպի Չարենցի հուշարձան։ Նրանց ձեռքներին ծաղիկներ են, երեխաները Չարենցի պոեմներից և բանաստեղծություններից հատվածներ են արտասանում։
Միջոցառման նախաձեռնողը ԿԳՄՍ-ն է։