Ուկրաինայի արևմուտքում անվտանգության ծառայությունը ձերբակալել է գործարար Ալիևին. ԶԼՄ

Խոշոր գործարարի ձերբակալման հստակ պատճառ չի նշվում։ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որ նրա մոտ ռուսական անձնագիր է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումներն Ուկրաինայի արևմուտքում գտնվող Անդրկարպատյան մարզում անհայտ պատճառներով ձերբակալել են գործարար Վագիֆ Ալիևին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ–ները։

«Նարդեպ Դուբինսկին (Ուկրաինայի Ազգային ժողովի պատգամավոր,–խմբ.) հայտնում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանումը ձերբակալել է Վագիֆ Ալիևին»,– նշվում է հրապարակման մեջ։

Հայտնում են, որ Ալիևը համարվում է ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիտաշի, ինչպես նաև «Ընդդիմադիր հարթակ` կյանքի համար» կուսակցության պատգամավոր Վադիմ Ստոլարի գործընկերը։
Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային
ԶԼՄ–ների տեղեկություններով` Ալիևի մոտ կարող էր ռուսական անձնագիր լինել։
Նշենք, որ Վագիֆ Ալիևը Սվետլանա Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նաթելլա Կրապիվինայի հայրն է։