Կրկին կցրտի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հյուսիսարևմտյան է` 3-7 մ/վ արագությամբ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Մայրաքաղաքում մարտի 12–ի գիշերը եղել է -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն։
Մեծ ֆինանսական բեռ է լինելու. գազալցակայաններում թերլիցքավորման խնդիրը մնում է չլուծված