Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին ձու են ջարդել. տեսանյութ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը, որը ծայրահեղ աջերից է, ֆրանսիական Օքսիտանիա շրջանի Մուասակ քաղաք կատարած այցի ժամանակ գլխին ձվով հարված է ստացել։ Այդ պահն արձանագրել են տեսախցիկները։
Sputnik
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը նախքան ընտրողների հետ Աժեն քաղաքում նախատեսված հանդիպումն այսօր առավոտյան ժամանել է Մուասակ քաղաք։ Մեքենայից դուրս գալու պահին քաղաքական գործչի վրա ձու են նետել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուսաստեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Զեմուրի վրա ձու նետած անձը հաշմանդամ երեխայի հայր է: Ամենայն հավանականությամբ` նրան դուր չեն եկել Ֆրանսիայում սահմանափակ հնարավորություններով երեխաների «ներառականության մոլուցքի» մասին` թեկնածուի հայտարարությունները։
Ֆրանսիայի նախագահի թեկնածուները մրցում են, թե ով է ավելի շատ սիրում հայերին
Մարտի 7–ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայտարարել է նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, դրանում ընդգրկվել է 12 քաղաքական գործիչ: Նրանց թվում է գործող նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին: