Ձյուն ու բուք` մարտի կեսին. ԱԻՆ–ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Որոշ մարզերում ձյուն է տեղում Շիրակում բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Այս ամենից բացի, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
Փորվել է մոտ 770 մ. Վրաստանում ներկայացվել է դեպի Լարս ճանապարհի կառուցուման ընթացքը
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։