Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի դատախազությունը, նշելով, որ այս դեպքն արձանագրվել է ապացույցների հավաքագրման ընթացքում։
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները
Ինչպես արդեն հաղորդվել էր` վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները
Մարտի 11-ի լույս 12–֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Մարտի 9-ին և10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։