Արարատյան դաշտում բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. ՀՄԿ–ի հորդորը

Օդերևութաբաններն առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսել` ձյուն, բուք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ պայմանավորված` Արարատյան դաշտի գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Մարտի13-20-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, գիշերային ժամերին կլինի բացասական ջերմաստիճան հատկապես Արարատյան դաշտում»,– նշում են ՀՄԿ–ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։