«Արան շատ ավելի լավ կթարգմանի». զավեշտալի դրվագ` Թուրքիայում Միրզոյանի ելույթի ժամանակ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքը թուրքերեն փոխանցողը Թուրքիայում ասուլիսի ժամանակ խնդրեց փոխարինել իրեն թարգմանչով, բայց ասուլիսն արդեն վերջանում էր։
Sputnik
Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո զավեշտալի դրվագ է եղել։ Նախարարի և հայկական պատվիրակության անդամի խոսակցությունը լսվել է ուղիղ եթերում.
- Պարոն Միրզոյան, Արան շատ ավելի լավ կթարգմանի, եթե կարելի է։
- Վերջին նախադասությունն եմ ասում։
- Լավ։
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 12-ին, Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակներում 30-րոպեանոց հանդիպում էր եղել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների միջև։
Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան կարճ ճեպազրույցով՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները։
Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը կառուցողական և չափազանց արդյունավետ է կոչել