Զագրեբում ընկած օբյեկտը կարող է Ուկրաինայից ուղարկված ԱԹՍ լինել. տեսանյութ

Համացանցում է հայտնվել Զագրեբում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։
Sputnik
Զագրեբում ընկած օբյեկտը կարող է Ուկրաինայից հասած անօդաչու թռչող սարք լինել, հաղորդում է Index պորտալը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր անհայտ օբյեկտ է ընկել Խորվաթիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում, պայթյուն է որոտացել, այդ հատվածում փոս է առաջացել։
«The Drive պորտալի ավիացիայի գծով մասնագետ Թայլեր Ռոգովեյը մանրամասն ուսումնասիրել է լուսանկարներն ու տեսագրությունները և կարծում է, Խորվաթիայի մայրաքաղաքում խորհրդային արտադրության Տու-141 անօդաչու թռչող սարք է ընկել, որը Ուկրաինայից է եկել», - ասված Է հրապարակման մեջ:
ԶԼՄ-ներում նաև տեղեկություն է հայտնվել, որ օբյեկտի բեկորների վրա իբր կիրիլիցայով գրություններ և կարմիր աստղ է եղել։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել, տուժածներ չկան։
Ուկրաինան 2 ամսում 58 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է գնել Թուրքիայից