Տեղումները դեռ միտք չունեն հեռանալու. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մարտի 11–ի գիշերը եղել է 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +9....+11 աստիճան։