Առաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզը

Իգոր Կոնաշենկովը հայտնել է` հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսական պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի այն շրջանների քարտեզները, որոնք անցել են ՌԴ և ԴԺՀ զինված ուժերի վերահսկողության տակ հարավային ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է` ռուսական զորքերը, շարունակելով հարձակումը, դուրս են եկել Նովոդոնեցկոյե-Նովոմայորսկոյե-Եգորովկա սահմանագիծ:
Նա հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։
Минобороны РФ: российские войска, продолжая наступление, вышли на рубеж Новодонецкое - Новомайорское - Егоровка
Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինացի ազգայնականների դեմ հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները վերցրել են տարբեր տեսակի զենիթահրթիռային համալիրներ։ Ուկրաինայի իշխանությունները, առանց վերահսկելու բաժանելով Արևմուտքից ստացված հրթիռները, ըստ Կոնաշենկովի, ահաբեկչական հարձակումների երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում քաղաքացիական օդանավերի վրա:
Բացի այդ, օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերով և ՀՕՊ-ով օդում խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` 2 «Բայրաքթար ТБ-2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ԶՈւ-ի 82 օբյեկտ:
ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ դուրս է եկել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրեր և շրջափակել է Բլագոդատը. 8 կմ առաջխաղացում է ապահովվել։