Որոշ մարզերում ձյուն ու բուք, Երևանում անձրև է սպասվում. եղանակի տեսություն

Հայաստանն Արցախին կապող ճանապարհը. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում ձյան առատ տեղումներ են գրանցվել, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Տեղեկացվում է, որ հանրապետության տարածքում մարտի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի կանխատեսում
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում մարտի 10-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 10–ի գիշերը եղել է 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10....+13 աստիճան։
Առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ. պատճառը ցիկլոնն է