Պետք է ամեն ինչ անել, որ իմ մոսկովյան այցը հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հիմա իր այցը կազմակերպելու նախապատրաստական փուլում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Փաշինյանն այդ մասին հայտնեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
«Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Այդ կապակցությամբ ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անեն, որ այցը բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հարցը։
Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը