Մի խումբ հայ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով դադարեցնել աջակցել Ուկրաինայի իշխանությանը։
«Մեր հայրերն իրենց կյանքը տվել են ֆաշիզմը ոչնչացնելու համար։ Այսօր այն կրկին գլուխ է բարձրացրել։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե հանուն տարածքի են, այլ ի պաշտպանություն արժեքների, ավանդույթների և մշակույթի։ Ռուս զինվորն ու գեներալը պատերազմում է ֆաշիզմի դեմ, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց և ասել, որ նրանք մենակ չեն», - ասաց ակտիվիստներից մեկը։
Ցույցի մասնակիցները դեսպանատան շենքի մոտ են եկել «դենացիֆիկացիա», «Ոչ անգլոսաքսոնական նացիզմին», «Ոչ ստի կայսրությանը» պաստառներով: Ակտիվիստները կարծում են, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն աջակցել ուկրաինական իշխանությանը, ինչպես նաև հրաժարվեն Ռուսաստանի ու դրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելուց:
Ակցիայի մասնակիցները, ի նշան Ռուսաստանի աջակցության, երթով եկան դեպի ՌԴ դեսպանատուն։