Մահացել է «Отпетые мошенники» խմբի մեներգիչը

Նախնական տվյալներով` Թոմ Խաոսն ինքնասպան է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Մահացել է «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Թոմ Խաոս կեծանվամբ Վյաչեսլավ Զինուրովը։
Տեղեկությունը հայտնում է StarHit կայքը` վկայակոչելով իր աղբյուրները։
Հայտնի է, որ մարտի 10-ին Զինուրովի հետ 2 հարցազրույց է ծրագրված եղել, սակայն կեսօրից հետո նա դադարել է կապի դուրս գալ։ Երաժշտի հարազատները շոկային վիճակում են։ Դեպքի պատճառների մասին դեռևս չեն հայտնում։
Ինչպես հաղորդում է «Super» Telegram ալիքը` նախնական տվյալներով` Թոմ Խաոսն ինքնասպանություն է գործել:
Նշվում է, որ նախօրեին երգիչը պատրաստվում էր դատի տալ խմբի մեկ այլ մասնակցի՝ Սերգեյ Ամորալովին, իսկ օգոստոսին հայտարարել էր, որ լքում է կոլեկտիվը ֆինանսական տարաձայնությունների պատճառով:
Խաոսի հարազատները պատմել են, որ վերջին տարիներին Ամորալովը գողացել է հոնորարների առյուծի բաժինը։
Խմբի մեկ այլ անդամի՝ Գարիկ Բոգոմազովի (որը 2011-ին հեռացել է խմբից) կինը, պատմել է, որ արտիստը շատ է անհանգստացել այդ իրավիճակի պատճառով:
«Մենք Գարիկի հետ շոկի մեջ ենք։ Թոմը խիստ ճնշված էր Ամորալովի պատճառով, հասցրեց նրան...»,- ասել է Բոգոմազովի կինը։
Մահացել է Ալվարդ Պետրոսյանը
Թոմ Խաոսը հայտնի է որպես լեգենդար պետերբուրգյան «Отпетые мошенники» խմբի մենակատար, որը հիմնադրվել է 1996 թվականին։ Խմբի անդամներն էին Թոմ Խաոսը, Սերգեյ Ամորալովը և Գարիկ Բոգոմազովը, իսկ պրոդյուսերը լեգենդար Եվգենի Օռլովն էր:
Թոմ Խաոսը խմբի անդամ է եղել մինչև 2021 թ. օգոստոս ամիսը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ լքում է խումբը ֆինանսական տարաձայնությունների պատճառով։
Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Զինուրովը (կատարողի իրական անունը, - խմբ.) հայտնի է դարձել որպես ռուսական «Отпетые мошенники» փոփ խմբի մեներգիչ։ Զինուրովը ծնվել է 1971 թվականին Սանկտ Պետերբուրգում։