ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կյանքի 76-րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական–քաղաքական գործիչ ԱլվարդՊետրոսյանը։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ Պետրոսյանը մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Պետրոսյանը 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր Հայ հեղափոխական դաշնակության համամասնական ցուցակով։
Եղել է նաև ԱԺ 3-րդ և 4-րդ գումարման պատգամավոր։
Ալվարդ Պետրոսյանն արժանացել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալին, տարբեր գրական մրցանակների, պատվո շքանշանի, նա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր։