ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11 - ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մասնավորապես ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երկրորդ նիստի շուտափույթ անցկացնելու վերաբերյալ:
Անթալիայում դիվանագիտական համաժողովն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ ՝ Թուրքիայի նախագահի հովանու ներքո։ Համաժողովը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակմանն ու արտաքին քաղաքական առանցքային խնդիրների լուծումների որոնմանն ուղղված նախաձեռնություն է: