ԱՄՆ–ն պետք է չեղարկի Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները. Էրդողանը զրուցել է Բայդենի հետ

Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Վաշինգտոնը պետք է չեղարկի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Անկարայի դեմ կիրառած «անարդար պատժամիջոցները»։ Այս մասին այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բացի այդ, Բայդենի հետ հեռախոսազրույցում Էրդողանն անդրադարձել է ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերման թեմային։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը, որը ներառում է ԱՄՆ–ից 40 նոր ինքնաթիռների ձեռքբերում և առկա F-16–երի արդիականացում, պետք է կատարվի հնարավորինս արագ», – հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱՄՆ–ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային այն մասին, որ հեռացնում է նրան F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից այն պատճառով, որ Անկարան ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր է գնել։
ԱՄՆ–ն չեղյալ է հայտարարել F-35 վերաբերյալ 2007 թվականի հունվարին Թուրքիայի ստորագրած համատեղ հուշագիրը, ստորագրելով այն F-35–ի նախագծի մյուս 7 գործընկերների հետ` Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա և Նորվեգիա։
Բայդենը հայտարարել է, որ ռեկորդային գնաճը ԱՄՆ-ում կապված է հակառուսական պատժամիջոցների հետ
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ F-35 մատակարարումների ծրագրից իրենց հեռացնելուց հետո ԱՄՆ–ն իր երկրին առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։