Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանի հանրապետության տարածքում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, մարտի 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 9–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերիկ կգրանցվի +10...+12 աստիճան։