Ռուս զինվորականները Խարկովի մարզ մարդասիրական օգնություն են հասցրել

Սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են բերվել ազգայնականներից ազատագրված բնակավայրեր։
Sputnik
Ռուս զինվորականներն ուկրաինացի ազգայնականներից ազատագրված Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակավայրեր մարդասիրական օգնություն են հասցրել։
«Մարդասիրական օգնություն է հասցվել ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ վերցված և ուկրաինացի ազգայնականների ներկայությունից ազատագրված բնակավայրեր», – ասել են ՊՆ–ում։
Տեղի բնակիչներին սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են բաժանել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։