Պայթյուն` Պենզայի ձեռնարկություններից մեկում. երեք զոհ կա

Համացանցում հայտնված կադրերից դատելով` բիտումը վնասված տարրայից հոսել է տարածքով։
Sputnik
Պենզայի բիտումի ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս 7-ը տուժել են։ Պայթյունը որոտացել է բիտումի թափվելու պատճառով, հայտնում են ԶԼՄ–ները։
Դեպքի պահին բիտումն ամբարից լցնում էին ավտոցիստեռների մեջ։ Վնասվածքներ են ստացել միայն ձեռնարկության աշխատակիցները, ավտոցիստեռների վարորդները չեն տուժել։ ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ տեխնոլոգիական գործընթացի խախտումը։ Հնարավոր է նաև անվտանգության կանոների խախտում է եղել։
Պայթյուն` Պենզայի ձեռնարկություններից մեկում
ՌԴ ԱԻՆ մարզային վարչությունում հայտնել են, որ դեպքի վայրում 25 փրկարար է աշխատում, տեխնիկայի 6 միավոր է ներգրավված։