ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած «Toyota» և Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` վթարը գրանցվել է այսօր` ժամը 08։00-ի սահմաններում, պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել։ Սևանի ճանշինի աշխատակիցները վթարից 40 րոպե անց են սկսել ճանապարհի մշակման աշխատանքները։
Բախման հետևանքով «Mitsubishi»-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։