ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որի հետևանքով առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–հայտնում են կենտրոնից։
Վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։