Ով կդիմավորի ու ով կուղեկցի նոր նախագահին Բաղրամյան 26-ում. մանրամասներ «Հրապարակից»

ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ թերթի` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Հրապարակ» թերթը որոշ մանրամասներ է հայտնում ՀՀ նորընտիր նախագահի` մարտի 13-ին նախանշված երդմնակալության արարողությունից։
Ըստ թերթի` Երևանի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգայի համալիրում նախանշված երդմնակալության հանդիսավոր նիստից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը մեկնելու է Բաղրամյան 26։ Նախագահի նստավարում նրան դիմավորելու է ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կնոջ ու դստեր հետ։
Նորընտիր նախագահը ևս մենակ չի լինելու։ Նա նախագահական է գնալու կնոջ ու թոռնիկի ուղեկցությամբ։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատուրյանն ընտրվել է մարտի 3-ին` ԱԺ–ի կողմից` երկրորդ փորձից։ Ըստ Սահմանադրության` այդ պարագայում նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց` ԱԺ հատուկ նիստում։
Պատրաստ եմ աջակցել Ձեզ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Նշենք, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբկցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ «Հրապարակի»` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։