Վիրավոր զինվորները ծաղիկներ են նվիրել ծննդկան կանանց. տեսանյութ

Տղաները ոգևորվեցին, որոշեցին իրենք էլ ամուսնանալ, շատ երեխաներ ունենալ։
Sputnik
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաները մարտի 8–ի կապակցությամբ այցելել են «Բեգլարյան» ծննդատուն և շնորհավորել ծննդկան կանանց։ Տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Վիրավոր տղաները ծաղիկներ նվիրեցին ծննդկաններին։
«Նոր կյանք, նոր հույս, նոր լույս։ Զինվորի տան տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորում են նոր կյանք պարգևած մայրերին»,–գրել է Մուրադյանը։
Նրանց ցանկությունն էր շնորհավորել այն կանանց, ովքեր կյանք են պարգևում, ովքեր հենց նոր՝ այսօր, երեկ են մայրացել ու հայ ժողովրդին նոր զավակներ պարգևել:
Ինչպես ընտանիքի անդամները կսպասեին, այդպես Զինվորի տան տղաները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ երկար սպասեցին երեխաներից մեկի ծնունդին, տեսան նորածնին, հիացան, հրճվեցին և ոգևորությունից խոստացան յուրաքանչյուրը նվազագույնը 3 երեխա ունենալ, որ հայ ժողովուրդը բարգավաճի, հաղթահարի բոլոր փորձությունները....