Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մաքրությունն ապահովող կանանց

Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մարքությունն ապահովող աշխատակիցներին
Քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակցի թիվը կավելանա ևս 200-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մարքությունն ապահովող աշխատակիցներին։
Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը շնորհավորել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի շուրջ 230 աշխատակցի։
«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են»,- նշել է քաղաքապետը:
1 / 2

Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մարքությունն ապահովող աշխատակիցներին

2 / 2

Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մարքությունն ապահովող աշխատակիցներին

Սարգսյանի խոսքով` անիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակցի թիվը կավելանա ևս 200-ով:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանն էլ կոչ է արել համաքաղաքացիներին` ավելի մաքուր պահել Երևանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի