Ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել. պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք

Պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
Նազելի Բաղդասարյանը նշել է` թող ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
Պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
«Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես, երբ խոսքն այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն միաժամանակ գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,–ասել է Շիրակի մարզպետը։
Պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորականի ճանապարհ են անցել։ Բացի այդ, Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։